Ինչպես վերջերս հայտարարել էր Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, «Աֆրիկա մայրցամաքի շուկան լայն հնարավորություններ է բացում հայ արտահանողների համար»։ Հասկանալի է, պաշտոնյան «լավ օրից» չէ, որ հույսը Աֆրիկայի վրա է դրել։

Ընդհանուր առմամբ Աֆրիկան համաշխարհային ՀՆԱ-ի մեջ համեստ բաժին ունի՝ 2 տոկոս։ Ներկրման ամենամեծ մասը բաժին է ընկնում «մեքենաներ եւ փոխադրամիջոցային սարքավորումներ» խմբի ապրանքներին՝ 30 տոկոս։ 15 տոկոսը կազմում է հանքային վառելիքը, քսուքանյութերը եւ այլն։ Նշենք, որ աֆրիկյան երկրները հիմնականում հումք են արտահանում։ Ընդ որում,  որպես կանոն՝ վերամշակման ցածր մակարդակի հումք։ Ներկրում են բնականաբար պատրաստի ապրանքներ։ Իսկ ի՞նչ կարող է նրանց առաջարկել Հայաստանը։

Արդեն երկար տարիներ էկոնոմիկայի նախարարությունը բռնել է մեր արտահանման դիվերսիֆիկացման ուղղությունը։ Սակայն արդյունքը բավական համեստ է։ Այս ոլորտում առաջվա պես գերիշխում են հիմնականում նույն այդ «ցածր մակարդակի վերամշակման» մետաղները։ Ընդհանուր արտահանման մեջ նրանց բաժինը անցյալ տարվա դրությամբ կազմել էր մոտ 40 տոկոս։

Արտահանվող ապրանքների վարկանիշային աղյուսյակում անվիճելի առաջատարը հանքաքարն է ու պղնձի կոնցենտրատը։ Դրանց ընդհանուր ցուցանիշը կազմում է 16 տոկոս։ Այսինքն՝ հարյուրավորներից միայն մի ապրանք ապահովում էր մեր արտահանման ծավալի 1/6 մասը։

Սակայն, Աֆրիկայում բնական հումքը բավական առատ է, եւ դրսից ներկրելու կարիք նրանք չունեն։ Իհարկե կարելի է այդ մայրցամաքում մի երկիր գտնել, որին շատ է պետք մեր հայկական կոնյակը (2-րդ ամենաշատ արտահանվող ապրանքը)։ Օրինակ՝ անցյալ տարի 13.4 հազար դոլարի թունդ ալկոհոլային խմիչք էր արտահանվել Անգոլա։

Այդ ապրանքով մեր արտահանումը նախկին պորտուգալական գաղութ ավարտվել էր: Նույն վիճակն է նաեւ Աֆրիկայի այլ երկրների հետ հարաբերություններում: Բացառություն է կազմում գաբոնը, որը նախորդ տարի Հայաստանից ավելի քան 0,7 մլն դոլարի փայալաթիթեղ է ներկրել:

Ուստի Աֆրիկայի վրա հույս դնել չարժե, հաշվի առնելով մեր արտահանման կառուցվածքը: Ամեն ինչ սահմանափակվում է խորհրդանշական քանակի արտահանմամբ, որոնք չափելի չեն Ռուսաստան արտահանման ծավալների կորուստներով: