ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից տեղեկացնում են, որ «Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում իրականացվող վարույթը քննարկելու նպատակով Հանձնաժողովը հրավիրել է միջազգային փորձագետների:
Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) Մրցակցության քաղաքականության կիրարկման բարելավմանն ուղղված համատեղ գործողությունների` «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի փորձագետներ Մարտին Միտիմայերը եւ Էրբերհարդ Ֆեսը ՏՄՊՊՀ մասնագետներին փորձագիտական խորհրդատվություն կտրամադրեն «Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում իրականացվող վարույթի վերաբերյալ:
Հուլիսի 27-30-ը արտասահմանցի փորձագետները նաեւ ՏՄՊՊՀ աշխատակիցների համար դասընթաց-քննարկում կանցկացնեն, որի ընթացքում կքննարկվեն Հանձնաժողովի աշխատանքում ծագած օրենսդրական խնդիրները:




























