ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 27-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի կազմում Արամ Գրիգորյանի փոխարեն ընդգրկվել է ԼՂՀ առողջապահության նախարարի տեղակալ Ալեն Պողոսյանը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, նույն օրը Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով` ԼՂՀ նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի կազմում Սերգեյ Մովսիսյանի եւ Գարիկ Գրիգորյանի փոխարեն ընդգրկվել են ուռուցքաբան, կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության բժշկական ծառայության բաժանմունքի պետ Դավիթ Իշխանյանը եւ ԼՂՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Պետրոսյանը (համաձայնությամբ):




























