Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շատ պարզ մեղադրեց Թուրքիայի մահմեդական-պահպանողական առաջնորդին: Այս մասին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հոդվածում գրել է Հոնդուրասի La Prensa պարբերականը:

Ըստ թերթի, Սարգսյանը Թուրքիայի առաջնորդին մեղադրեց պատմությունն աղավաղելու եւ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից համաշխարհային ուշադրությունը շեղելու մեջ:

«Այս հակասությունը բարդ դրության մեջ դրեց մի շարք համաշխարհային առաջնորդների: Նրանցից մեկը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է, որը բաժանվել է հետխորհրդային Հայաստանի միջեւ, որտեղ ռուսական ռազմաբազա կա, եւ գազային նախագծում խոշոր դաշնակից Թուրքիային բավարարելու ցանկության»,- գրել է պարբերականը: