Խակասիայում հրդեհից հետո հիվանդանոց տեղափոխվածներից երկուսը մահացել են, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով բժիշկների խոսքը:

«Այս պահին մեզ մոտ կա 6 տուժած, երկու հիվանդ մահացել է: Երկուսն էլ շատ ծանր վիճակում էին գտնվում»,-ասել են Կրասնոյարսկի մարզային կլինիկական հիվանանոցից: Մահացող հիվանդները տղամարդիկ են: Նրանք մյուս տուժածներից ավելի ուշ էին տեղափոխվել հիվանդանոց:

Այսպիսով, Խակասիայի հրդեհի զոհերի թիվը հասավ 32-ի:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Խակասիանում ուժեղ քամու պատճառով կտրուկ աճել էր հրդեհավտանգ իրավիճակը: Տեղի ժամանակով 13.00-ին Խակասիայի հանրապետության ղեկավարի որոշմամբ հանրապետությունում մտցվել է արտակարգ դրություն: