ԱՄՆ-ը «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիր եւ «Նորմանդիա» հրթիռային հածանավ են ուղարկել Եմենի ափերի մոտ՝ ամացնելու իր ռազմածովային զորակազմը:

ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության համաձայն, նավերն ապահովում են կենսական կարեւոր ծովային ուղերի բացությունն ու անվտանգությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Պետագոնի պաշտոնական ներկայացուցիչ գնդապետ Սթիվ Ուորենը հայտարարել է նաեւ, որ ռազմածովային ուժերի առջեւ խնդիր չի դրված գրավել ապստամբ հուսներին իրանական զենքի հնարավոր մատակարարումները:

Ներկայումս Եմենի ափերին պարեկություն են իրականացնում 7 ամերիկյան նավեր, որոնց վրա կա 2 հազար հետեւակային: