«Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀՇ ներսում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո ՀՀՇ-ում պարտվեց Վանո Սիրադեղյանի եւ Տեր Հուսիկ Լազարյանի թեւը: Ի դեպ, նոր ղեկավարության ընտրությունից հետո Տեր Հուսիկ Լազարյաը սկսել է այցելել ՀՀՇ գրասենյակ եւ, որոշ տեղեկություններով, խորհուրդներ տալ ՀՀՇ ղեկավարությանը: Նաեւ որոշ տեղեկություններ կան, թե ՀՀՇ նոր ղեկավարությունը մտմտում է «Հայք» թերթի հետագա ճակատագրի շուրջ. մասնավորապես մտածում է «Հայքը» նոր կազմով լուսընծայելու մասին»,-գրում է թերթը: «Հայքի» գլխավոր խմբագիր Գեղամ Նազարյանը թերթի հետ զրույցում ասել է, որ իրենք այժմ ամառային արձակուրդում են եւ արձակուրդներից հետո շարունակելու են նորմալ աշխատանքը: Իսկ կազմի փոփոխության մասին իրեն որեւէ բան հայտնի չէ: ՀՀՇ նախագահ Արամ ՄԱնուկյանին զանգահարել այդպես էլ չի հաջողվել: Այլ աղբյուրներից թերթը տեղեկացել է, որ իրականում «Հայքը» փակվել է, եւ կրկին տպագրվելու հավանականությունը փոքր է, քանի որ մեծ պարտքեր ունեն եւ տպարանին, եւ աշխատավարձի մասով:
Պատմություն
Տեղադրություն




























