Ադրբեջանը հայտնվել էայն երկրների տասնյակում, որտեղ ամենաշատն է գրաքննություն կիրառվում։ Այդ մասին ասվում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) զեկույցում։ Կազմակերպության մանրամասն զեկույցը հրապարակվելու է ապրիլի 27-ին, հաղորդում է contact.az-ը։
Մամուլի գրաքննության առումով ամենավատ վիճակն Էրիթրեայում եւ Հյուսիսային Կորեայում է։ Նրանց հաջորդում են Սաուդյան Արաբիան, Եթովպիան, Ադրբեջանը, Վիետնամը, Իրանը, Մյանման եւ Կուբան։ Զեկույցը կազմելիս հաշվի են առել նաեւ քաղաքական ձերբակալությունները, լրագրողների հետապնդումները, համացանցում նյութերի վերահսկումը։
Ադրբեջանի մասով զեկույցում ասվում է, թե երկրում 7 լրագրողներ եւ բլոգերներ բանտերում են։





























