Երևանում այսօր՝ ապրիլի 22-ին, Ժամը 15:00-ի սահմաններում Սարալանջ-Տերյան փողոցների խաչմերուկում խոշոր վթար է եղել: Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ «ԲՄՎ»-ն բախվել է 43 համարի երթուղայինին, կան վիրավորներ:

Նախնական տեղեկություններով՝ 8 մարդու տեղափոխել են հիվանդանոց: