Ռուսաստանի նախագահ օգնական Յուրի Ուշակովը հաստատել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը տեղի կունենա Երեւանում, ապրիլի 24-ին: Նրա կանխատեսմամբ, գլխավոր թեմաներից մեկը կլինի Ուկրաինայի իրավիճակը:
Կքննարկվի նաեւ իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ Ռուսաստանին «Միստրալ»-ների մատակարարման հարցը: «Ես ելնում եմ նրանից, որ «Միստրալների» թեման կշոշափվի Երեւանում կայանալիք հանդիպմանը, նաեւ շատ այլ հարցեր, առաջին հերթին Ուկրաինան»,-ասել է Ուշակովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի կատարվեն «Մինսկ-2»-ի բոլոր պայմանավորվածությունները»,-ասել է նա:
Ուկաշովը հիշեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այսօր այցով լինելու է Փարիզում: «Ամենայն հավանականությամբ ապրիլի 24-ին նախագահ Օլանդը կներկայացնի փարիզյան բանակցությունների էությունը»,-ընդգծել է նա:




























