Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին պաշտոնական Անկարայի արձագանքը լիովին օրինաչափ է։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Նրա կարծիքով, Թուրքիան ի վերջո, միջազգային հանրության ճնշման տակ կգիտակցի, որ պետք է ճանաչի Ցեղասպանությունը։
«Թուրքիան պետք է խիզախություն ունենա եւ նայի սեփական պատմությանը, ճանաչի իր անցյալի արյունոտ էջերը։ Դա հանգստություն կբերի իրեն՝ Թուրքիային, որը վախենում է, թե Հայաստանը խնդիրներ կհարուցի իր համար»,- ասել է Բաղդասարյանը։





























