Սոցիոլոգ Էսթեր Մուջավայոն, որը վերապրել է Ռուանդայի ցեղասպանությունը, այն համեմատել է Հայոց ցեղասպանության հետ։

Ելույթ ունենալով Երեւանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումին, նա հայտարարել է, թե Հայաստանում իրեն զգում է եղբայրների եւ քույրերի շրջապատում։

«Ես ձեր քույրն եմ ոչ միայն դժբախտության մեջ, այլեւ կյանքում»,- ասել է Էսթեր Մուջավայոն։

«Ես կուզեի 1915թ. ցեղասպանությունը վերապրածներին ասել, որ այդ դատարկությունը հաղթահարելու միակ միջոցը խորհրդանիշներին դիմելն է, այդ սիմվոլներն օգտագործելը։ Այն, ինչ մեզ միավորում է Ռուանդայում եւ Հայաստանում, հենց այդ խորհրդանիշներն են»,- ասել է սոցիոլոգը։