ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ մայիսի 10-ին՝ Հաղթանակի շքերթի հաջորդ օրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարող է այցելել Մոսկվա։
«Իսկապես նման հնարավորություն կա»,- ասել է Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Կրեմլի ներկայացուցիչը նաեւ նշել է, թե մայիսի 8-ին կայանալու է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Պեսկովի խոսքով, Պյոտր Պորոշենկոյին միջոցառմանը չեն սպասում։




























