Կիեւում մայիսի 9-ին կարող է շքերթ տեղի ունենալ՝ նվիրված Հաղթանակի 70-ամյակին, որին հնարավոր է հրավիրվեն ԱՄՆ փոխնախագահ ջո Բայդենը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի աղբյուրը:
«Միջոցառումների վերջնական պլանը մշակվում է, բայց ռազմական քշերթ՝ տեխնիկայով 100 տոկոսով չի լինի: Չպետք է մոռանալ, որ հիմա մենք մայիսի 8-ին տոնում ենք Հիշողության եւ հաշտության օրը»,-հայտարարել է աղբյուրը, հաղորդում է ՈՒՆՆ-ն:




























