Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը թույլ է տվել կրակ բացել հատուկ գործողության մասնակիցների վրա, որոնք անցկացվում են իրենց տարածքում՝ առանց հանրապետության իշխանությունների համաձայնության: Այս մասին նա հայտարարել է ապրիլի 20-ին, ուժայինների հետ հանդիպման ժամանակ, սակայն ռուսական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել այսօր՝ ապրիլի 23-ին:

«Ես պաշտոնապես հայտարարում են, որ եթե առանց ձեր իմացության ձեր տարածքում հայտնվեն, նշանակություն չունի մոսկվացի է կամ ստավրոպոլցի, կրակ բացեք: Մեզ հետ պետք է հաշվի նստեն: Մենք դրա համար չենք ընդունել ՌԴ սահմանադրությունը, որպեսզի մեզ սպանեն»,-ասել է նա, հաղորդում է Lenta-ն:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս առնչությամբ նշել է, որ Քադիրովի հայտարարությանը ծանոթ չէ, կծանոթանանք, նոր կկարողանանք մեկնաբանել:

Նշենք, որ խորհրդակցությունն անցկացվել է ապրիլի 19-ին հատուկ գործողության ժամանակ Ջամբուլաթ Դադաեւի սպանության առթիվ: