Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը մասնակցել է Ստամբուլում հայ եւ թուրք երաժիշտների համատեղ համերգին։
Ինչպես տեղեկացնում է թուրքական IMCTV-ն Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը Ստամբուլում ապրիլի 22-ի երեկոյան հայ եւ թուրք հայտնի երաժիշտների մասնակցությամբ համերգին մասնակցելուց հետո անդրադարձել է նաեւ 1915-ի թեմային։
ԱՄՆ դեսպանը շեշտել է, որ իրենք հավատում ենք, որ 1,5 մլն հայ է կոտորվել Մեծ եղեռնին, ինչպես որ դա ամեն տարի ասում է նախագահ Օբաման։ «Մենք հավատում ենք, որ կարեւոր է արդար ձեւով ընդունել Մեծ եղեռնի հետ կապված իրականությունը՝ որը հող կապահովի հարաբերությունների կարգավորման համար»,-ասել է Ջոն Բասսը։




























