Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Ավստրիայի իր գործընկեր Սեբաստիան Կուրցի հետ հեռախոսազրույց է ունեցել։
Թուրքական Turkishny կայքի փոխանցմամբ՝ թուրքական դիվանագիտական աղբյուրները հայտնել են, թե Չավուշօղլուն հեռախոսազրույցի ժամանակ ասել է, թե Ավստրիայի պառլամենտի կողմից ընդունված որոշումը բացասաբար է ազդելու երկու երկրների հարաբերություններին՝ պնդելով, թե պատմական դեպքերի մասին պառլամենտները չպետք է որոշումներ կայացնեն։
Նշենք, որ Թուրքիան Ավստրիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության մասին հայտարարության ընդունումից հետո հետ է կանչել Վիենայում իր դեսպանին։




























