Ապրիլի 23-ի երեկոյան Փարիզում հայ երիտասարդությունը կսկսի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արթնության միջոցառումներ: Ինչպես գրում է «Nouvelles d'Arménie» թերթը, հանդիսության ժամանակ կհնչեն ելույթներ, երաժշտական կատարումներ եւ այլ միջոցառումներ: Կմասնակցեն մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ քրդական համայնքի:

Նմանատիպ միջոցառումներ կանցկացնեն Ֆրանսիայի մյուս քաղաքներում՝ Լիոնում եւ Մարսելում: Լիոնում ցուցարարները կհավաքվեն Թուրքիայի հյուպատոսարանի շենքի առաջ. նրանք կպահանջեն արդարություն եւ հատուցում: