Ռուսաստանի եւ Արգենտինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը եւ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները Կրեմլում կայացած բանակցությունների  արդյունքներով երկրների միջեւ համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ համատեղ Հայտարարություն են ստորագրել:

«Այդ փաստաթղթի էությունը երկկողմ հարաբերությունների մակարդակի բարձրացումն է», - ավելի վաղ հստակեցրել է Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:

Կրեմլում կայացած բանակցությունների արդյունքներով ՌԴ-ի եւ Արգենտինայի Հանրապետության միջեւ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման գործողությունների ծրագիր է ստորագրվել: Փաստաթղթերը ստորագրել են ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Արգենտինայի արտգործնախարար Հեկտոր Թիմերմանը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Ստորագրվել է նաեւ 2015-2016թթ. տուրիզմի զարգացման համատեղ գործողությունների ծրագիր: