Հայաստանը պատրաստ է հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ: Չեխական հեռուստատեսությունը մեջբերում է նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը: Սարգսյանի կարծիքով, երկու երկրների նոր բանակցություններում ոչ մի նախապայման չպետք է լինի:

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կբացի հաշտեցման դռներ, ասվում է անցած շաբաթ ընդունված Եվրախորհրդարանի բանաձեւի մեջ, նշում է հեռուստաալիքը:

«Շատ պատմաբաններ Հայոց ցեղասպանությունը դիտարկում են՝ որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Օսմանյան կայսրությունը ավելի վաղ նույնպես կիրառել է իշխանությանն ուղղված դիմադրությունը ճնշելու նպատակով հասարակության ամբողջական խմբերը միմյանց դեմ լարելու մարտավարությունը»: Առաջին ջարդերը, որոնց ընթացքում զոհվել է 300 հազար հայ, տեղի են ունեցել դեռ սուլթան Աբդուլ Համիդի իշխանության օրոք:  Իսկ 1876թ., հակաթուրքական ապստամբությունների ժամանակ տասնյակ հազարավոր բուլղարացիներ են սպանվել: Այդ իրադարձությունները պատմության  մեջ հիշատակվում են՝ որպես «բուլղարական սարսափներ»: