Վրաստանը խորացնում է տնտեսական հարաբերությունները ԵՄ-ի հետ, Բելառուսը՝ ԵՏՄ-ի հետ, բայց դա չպետք է սահմանափակի հարաբերությունները երկու երկրների միջեւ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո:
«Վրաստանը խորացնում է տնտեսական հարաբերությունները ԵՄ-ի հետ, Բելառուսը՝ ԵՏՄ-ի հետ, բայց մենք խորապես հավատում ենք, որ այդ զարգացումը չպետք է սահմանափակի հարաբերությունները երկու երկրների միջեւ, այլ հակառակը նոր պոտենցիալ կարող է հաղորդել ինչպես Վրաստանի, այնպես էլ Բելառուսի տնտեսություններին»,- հայտարարել է Մարգվելաշվիլին: Նրա խոսքով, դա «նոր միություններ ու նոր հնարավորություններ են, ոչ թե նոր խոչընդոտներ, եւ մենք դրան ձգտում ենք»:




























