ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի Մեն նահանգում գտնվող տունը առնվազն 13 ամիս միացված չի եղել ազդանշանային համակարգին։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունից։
Ազդանշանային համակարգը շարքից դուրս էր եկել 2013թ. սեպտեմբերին, սակայն ԱՄՆ Գաղտնի ծառայությունը 13 ամիս շարունակ չէր փոխել չաշխատող սարքերը, հայտնում է CNN հեռուստաալիքը։
Զեկույցում ասված է, որ խոտանի հայտնաբերումից հետո Գաղտնի ծառայությունը արտաքին հսկողություն էր իրականացնում Բուշ ընտանիքի տան մոտ։




























