Հնդկաստանի Բիհար նահանգում փոթորկի հետեւանքով 55 մարդ զոհվել է, 80-ը՝ վիրավորվել:

Բիհարի կառավարությունն արդեն խոստացել է 400 հազար ռուփի (6,3 հազար դոլար) վճարել՝ որպես փոխհատուցում զոհվածների հարազատներին...

Ընդհանուր առմամբ, տարերային աղետի հարվածներից տուժել են Բիհարի 12 շրջաններ, հայտնում է NDTV ալիքը:

Բիհարի կառավարությունն արդեն խոստացել է 400 հազար ռուփի (6,3 հազար դոլար) վճարել՝ որպես փոխհատուցում զոհվածների հարազատներին: Բացի այդ, բնակարաններից զրկված անձինք լրացուցիչ կստանան 25-ական կգ հացահատիկ, 1800 ռուփի՝ (30 դոլարից քիչ) հագուստ գնելու համար եւ 2000 ռուփի (ավելի քան 31 դոլար)՝ սպասք գնելու համար եւ նույնքան գումար՝ կանխիկ: