Լոս Անջելեսում (ԱՄՆ, Քալիֆորնիա նահանգ), Սանսեթ պողոտայում երթ է ընթանում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Երթին մասնակցում է մոտ 50 հազար մարդ։
Արդարության երթին մասնակցում են կոնգրեսական Ադամ Շիֆը, Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին, օրենսդիր մարմնի անդամ Փոլ Կրեկորյանը եւ այլք։
Նշենք, որ ապրիլի 24-ին Հայաստանն ու ողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանք տուրք է մատուցում մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
(1).jpg)
.jpg)
.jpg)
.jpg)




























