ԱՄՆ իշխանությունները ինքնաթիռների հավաքարարին մեղադրում են Նյու Յորքում վայրէջք կատարած ինքնաթիռներից մոտ 10 հազար դոլարի ալկոհոլ գողանալու մեջ, հաղորդում է CBS-ը։

Ինչպես հաղորդում է դատախազության ներկայացուցիչ Ռիչարդ Բրաունը, երեք տարվա ընթացքում 48-ամյա կինը, ենթադրաբար, American Airlines ավիաընկերության ինքնաթիռներից գողացել է 1,5 հազար շիշ ալկոհոլ։

Բրաունի խոսքով, հավաքարարին խոշոր չափերի հափշտակության եւ գողացված ապրանքի տիրապետման մեղադրանք է առաջադրվել։ «Մեղադրյալը Քենեդիի անվան օդանավակայանի աշխատակից է, նրան հանձնարարված էր մաքրել ինքնաթիռները։ Սակայն նա գողացել  ալկոհոլով փոքրիկ շշերը»,- ասել է դատախազության ներկայացուցիչը։

Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, նրա տանը հայտնաբերել են նաեւ 2 նոթբուք, եւ մոտ 20 պլանշետ՝ ընդհանուր 15 հազար դոլար արժողությամբ։

Եթե նրան մեղավոր ճանաչեցն, կդատապարտեն 7 տարվա ազատազրկման։