Շվեյցարիայի Ցերմաթ քաղաքում զբոսաշրջիկներին արգելել են լուսանկարվել սենբերնար ցեղատեսակի շների հետ այն բանից հետո, երբ կենդանիների իրավունքների պաշտպանները բողոքել են շների կեցության անբավարար պայմաններից, գրում է BBC-ն։
Կենդանիների իրավունքների պաշտպանության շվեյցարական խումբը (STS) երկար ժամանակ քննադատում էր սենբերնարների հետ լուսանկարվելու պրակտիկան։ Վերջերս խումբը դատի էր տվել ընկերություններից մեկին՝ մեղադրելով նրան կենդանիների իրավունքների ոտնահարման մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























