Հռետորական տաղանդ ունեն բազմաթիվ երգիծաբաններ, քաղաքական գործիչներ եւ վաճառականներ: Նրանք հեշտությամբ ինչ-որ բան են համոզում այլ մարդկանց եւ միշտ գիտեն, թե ինչ պետք է ասել:

Ըստ The Daily Mail-ի, Լոնդոնի Համալսարանական քոլեջի գիտնականների անցկացրած հետազոտությանը մասնակցել է 17 երգիծաբան, ռադիոհաղորդավար եւ փաստաբան: Մասնակիցները պետք է 30 վայրկյանի ընթացքում առանց կմկմալու եւ նախապես փորձ անելու պատահական թեմայով դատողություններ անել: Այդ ընթացքում գիտնականները սքանավորել են կամավորների ուղեղը:

MedDaily-ի, երգիծաբանների, ռադիոհաղորդավարների եւ փաստաբանների մոտ Բրոքի գոտում ակտիվությունն ավելի ցածր է եղել, քան ուսանողների մոտ: Ուղեղի այս հատվածը կապված է խոսքի հետ:

Գիտնականները ենթադրում են. պերճախոս մարդկանց ուղեղը, հավանաբար, կենտրոնանում է խոսքի բազային մեխանիզմի վրա, այլ ոչ թե դրա իմաստային բովանդակության: