Նեպալի երկրաշարժի հետեւանքով Էվերեստի վրա ձնահյուս է եղել, որը խլել է առնվազն 65 ալպինիստների կյանք։ Զովածների մեծամասնությունն օտարերկրացիներ են, որոնք մահացել են ալպինիստների բազայի մոտ։ Եւս մոտ հազար ալպինիստներ գտնվում են Էվերեստի վրա եւ սպասում տարհանման, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նշենք, որ ապրիլի 25-ին, ժամը 1։56-ին Նեպալում ավերիչ երկրաշարժ է եղել՝ 7,9 մագնիտուդ ուժգնույթամբ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կատմանդուից 82 կմ դեպի հյուսիս-արեւմուտք։ Ցնցումները զգացվել էին նաեւ Հնդկաստանում։ Այս պահի դրությամբ, զոհերի թիվը 1900 է։