ԱՄՆ-ում երկու երիտասարդներ որոշել են դաս տալ իրենց 17-ամյա ընկերոջը, իբր, PlayStation 3-ի գողության համար: Նրանք եռացրած ջրով եւ բրնձով լի կաթսան շուռ են տվել պատանու վրա:

Միջադեպը տեղի է ունեցել, երբ Դեյմոն Քլեյը քնած է եղել: WSB-TV-ի փոխանցմամբ, ինքնադատաստանն իրականացրել են նրա ընկերները՝ 19-ամյա Քվինտավիուսը Բարբերը եւ 18-ամյա Մալիկա Մոտոն:

Երկուսն էլ ձերբակալված են: Նրանց մեղադրանք է առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում իրականացված հարձակման եւ երեխայի հանդեպ դաժանության համար:

Տուժածին տեղափոխել են հիվանդանոց եւ բժշկական կոմայի մեջ մտցրել: Նրա մարմնի 70%-ն այրվել է: