Բոլոր քաղաքական առաջնորդներն էլ մանիպուլացնում են պատմական փաստերը, բայց Թուրքիայի նախագահ Էրդողանի որոշումը՝ Չանաքալե ճակատամարտի 100-ամյակի օրը տեղափոխել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, անսահման հիմարություն է։ Այդ մասին գրում Մարկ Չեմփիոնը Bloomberg-ի կայքում հրապարակված հոդվածում։
Նրա խոսքով, պատահական չէ, որ 250 հայեր 1915թ. ապրիլի 24-ին ձերբակալվեցին մի քանի ժամ առաջ, երբ Բրիտանիայի ղեկավարած զորքերը մոտեցան՝ գրավելու քաղաքը։ «Քեմալը, Էնվերն ու Թալեաթը, որոնք ղեկավարում էին կայսրությունը, իրենց պարանոյայի մեջ հայ քրիստոնյաներին դիտարկեցին որպես պոտենցիալ 5-րդ շարասյուն։ Այդ պարանոյան պետք է ճանաչվի եւ դատապարտվի պատմության կողմից։ Եւ դա առ այսօր կենդանի է»,- գրում է հեղինակը։
Չեմփիոնը չի կասկածում, որ կրոնը մեծ դեր է խաղացել Ստամբուլի պաշտպանների համար 1915թ., քանի որ այդ ժամանակ Ստաբուլը խալիֆայության մայրաքաղաքն էր։ Կազմակերպելով ապրիլի 24-ի արարողությունը՝ Էրդողանը սիզբ դրեց քաղաքացիական անձանց պաբերական սպանությունների քաղաքական եւ կրոնական քննարկումներին, այդկերպ սխալ մեսիջ ուղարկելով։ Ինչպես նշում է Չեմփիոնը, Էրդողանը նախինում էր կիրառել է կրոնական ֆիլտրը ցեղասպանության հարցում։ Այսպես, 2009թ. Դարֆուրի իրադարձությունների մասին խոսելիս, նշել էր, թե «մահմեդականը չի կարող ցեղասպանություն անել»․ «Ցավոք, ցեղասպանությունը, ինչպես պարզվեց, բնորոշ է բոլոր դավանանքներին»,- կարծում է Չեմպիոնը։
Վերջինս նաեւ գրում է, թե կարեւոր է ցեղասպանության ճանաչումը, բայց ավելի կարեւոր է սահմանների բացումը։





























