Այլեւս երբեք պատերազմը չպետք է կրկնվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ուզբեկստանից Երկրորդ աշխարհամարտին մասնակցած վետերան Կուրբան Սատարովը:
Նա պատերազմին մասնակցել է 1942-1945 թվականներին. «Հետիոտն եմ եղել: Մերձմոսկվայից հասել եմ մինչեւ Քյոնիգսբերգ»:
Երկու անգամ գերի է ընկել, երկու անգամ վիրավորվել, բայց ողջ է վերադարձել. «Այդ հաղթանակը մեզ բաժին հասավ մարդկային կյանքերի գնով: Տեսել եմ Ռուսաստանի, Բելառուսի, Լատվիայի, Լիտվայի ավերված քաղաքները: Աստված չանի՝ նման բան կրկնվի: Այսօր պատերազմն անհնար է: Ոչ ոքի այն պետք չէ: Պատերազմն հրահրելու փորձեր կան, բայց Աստված չի թողնի, որ պատերազմենք: Պետք է դաստիարակենք մեր թոռներին ու ծոռներին: Բոլորին մաղթում են երջանկություն, առողջություն, բարգավաճում»:





























