Walt Disney Co. կինոընկերությունը վաճառում է լեգենդար Miramax Films կինոստուդիան։ Գործարքի գինը 660 մլն դոլար է, հայտնում է Los Angeles Times թերթը։

Արդեն հայտնի է դրա ձեռք բերողի անունը։ Թերթի տվյալներով, դա Filmyard Holding-ն է, որը 40 մլն դոլար արդեն իսկ վճարել է։

Miramax-ի վաճառքի մասին բանակցություններն ավելի վաղ վարում էին Վայնշտեյն եղբայրները, ովքեր 1979 թվականին հիմադրել էին կինոստուդիան՝ այն կոչելով  իրենց ծնողների պատվին՝ Miriam եւ Max։
Սակայն գործարքը չէր կայացել։