Ջոհար Ցարնաեւը, ով մեղավոր է ճանաչվել 2013-ին Բոսթոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչության կատարման մեջ, առաջին անգամ դատարանում ցույց է տվել իր էմոցիաները:

Ինչպես հաղորդում է The New York Times-ը, Ցարնաեւն առաջին անգամ դատարանում լաց է եղել, երբ նրա հարազատները Ռուսաստանից նրա օգտին վկայություն են տվել՝ փորձելով մեղմացնել մահվան դատավճիռը:

Նշվում է, որ Ջոհար Ցարնաեւը ողջ դատական գործընթացի ժամանակ հանգստություն է պահպանել, անգամ երբ վկաները պատմել են ահաբեկչության զոհերի մահանալու հանգամանքները:

Ցարնաեւի հորեղբոր տղան դատարանում պատմել է, որ փոքրիկ Ջոհարը լաց էր լինում «Առյուծ արքան» մուլտֆիլմը դիտելիս, հատկապես Մուֆասա առյուծի մահվան տեսարանի ժամանակ, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ նշվել էր, որ Ջոհար Ցարնաեւի փաստաբանը խնդրել է երդվյալ ատենակալներից պահպանել իր պաշտպանյալի կյանքը: