ՌԴ քաղաքացի՝ 18-ամյա Մաքսիմը, Սեւանից Դիլիջան տանող թունելում` հեծանիվից վայր ընկնելու հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել եւ դիմել հիվանդանոց: Մեր տեղեկություններով՝ ահազանգը ոստիկանությունում ստացվել է «Հրազդան» հիվանդանոցից մայիսի 4-ին, ժամը 14.05-ին: «Աջ դաստակի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել ՌԴ քաղաքացի Մաքսիմ Պ.-ն, ով ժամանակավոր բնակվում է Ծաղկաձորի «Ոսկու աշխարհ» հյուրանոցում: Իրավապահները պարզել են, որ վերջինս մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը ժ.10.00-ի սահմաններում Սեւանից Դիլիջան տանող թունելում` հեծանիվից վայր ընկնելու հետեւանքով: Կատարվում է քննություն:
ՌԴ 18-ամյա քաղաքացին Սեւանից Դիլիջան տանող թունելում` հեծանիվից ընկել է

Հասանելի է
русский



























