Ճապոնիայի Հակոնե քաղաքում իշխանությունները Օկուվադանիի հովտից  տարհանում են մարդկանց հրաբխային ակտիվության բարձրացման պատճառով։

Իշխանությունների կարգադրությունը վերաբերում է բոլորին, ովքեր գտնվում են հովտից 300 մ շառավղի վրա։ Մարտի 6-ի առավոտյան սեյսմոլոգները բարձրացրել են սպառնալիքի մակարդակը մինչեւ 2-րդ աստիճանի։

Օկուվադանիի հովտում չկան բնակավայրեր, ուստի իշխանությունների կարգադրությունը վերաբերում է զբոսաշրջիկներին, որոնք տոների կապակցությամբ որոշել էին վայելել Հակոնե տեսարանները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Տարհանման անհրաժեշտությունը կապված է հրաբխային քարերի թափման հնարավորության հետ։