Հնդկաստանում դատարանը Բոլիվուդի աստղ Սալման Հանին մեղավոր է ճանաչել անտուն մարդու սպանության մեջ: Վերջինս մահացել է 2002 թվականին Մումաի քաղաքում՝ ընկնելով մեքենայի անիվների տակ:

Դատավորը որոշել է, որ դերասանը վթարի մահին ղեկին նստած է եղել ոչ սթափ վիճակում: Հանը պնդում է, որ ղեկին եղել է իր վարորդը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դատավճիռը դեռ չի հրապարակվել: Դերասանին սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում: Սպասվում է, որ Հանը կբողոքարկի դատարանի վճիռը, ինչը կարող է դատաքննությունը երկարաձգել մի քանի տարով:

Սալման Հանը Բոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկն է, նա նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմերում: