Հանրապետության տարածքում մայիսի 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը Սյունիքում, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: Մայիսի 8-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արեւմտյան` 5-10 մ/վրկ:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում մայիսի 7-ի գիշերը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Մայիսի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +20+22 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +7+12,

Կոտայքում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +7+12,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +7+12,

Լոռիում՝  գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +12+15,

Տավուշում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +15+19,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +7+12,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +16+20,

Արարատում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +18+22,

Արմավիրում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +18+22,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +7+12,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +18+22,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +17+20,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +11+14,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +14+18: