Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ։
«Շնորհավորում եմ պատերազմի վետերաններին Մեծ հաղթանակի 70-ամյակի առթիվ։ Մաղթում եմ նրանց առողջություն եւ երկարակեցություն»,- հայտարարել է վարչապետը մայիսի 7-ին կայացած Կառավարության նիստում։
«Մենք շատ բարձր ենք գնահատում նրանց ծառայությունը, եւ եթե հիշում եք, վերջերս կառավարությունը կրկնապատկեց վետերանների Պատվո վճարները: Մենք այսօր պաշտպանության նախարարի հետ ընդունելու ենք իրենց, հանձնելու ենք պարգեւներ, եւ ուզում եմ, որ բոլորս առիթը բաց չթողնենք՝ մեծարելու վետերաններին եւ ընդգծելու նրանց մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին եւ հաղթանակի գործում ներդրած ավանդը»,-ասել է նա:
Նշենք, որ ապրիլի 30-ին Հայաստանում որոշել են հիշել Երկրորդ համաշխարհային պատերազմի կենդանի մնացած վետերաններին։ Վետերաններին 6 մլն 550 հազար դրամի շրջանակներում համեստ հանգիստ կապահովեն եւ միանվագ 55 հազար դրամ գումար կվճարեն։





























