Հայաստանը պատրաստ է ընդունել Սիրիայից հայ դպրոցականներին: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով, ինքն արդեն արձագանքել է վերջերս Հալեպի Սուլեյմանիե թաղամասի գնդակոծությունից տուժածներին օգնելու կոչին: «Ես բազմիցս նշել եմ, որ կառավարությունը պատրաստ է երեխաներ ընդունել Սիրիայից, նրանց համար համապատասխան պայմաններ ստեղծել»,-նշել է Աբրահամյանը:
Նա հանձնարարել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին Հալեպից սիրիահայ երեխաների ընդունման վերաբերյալ աշխատանքները: Այդ աշխատանքների արդյունքները նախարարը կներկայացնի կառավարության առաջիկա նիստերից մեկից:





























