Germanwings ավիաընկերության A320 օդանավի երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցը վթարից առաջ փորձել է բարձրություն հավաքել։ Այս մասին գրում է Bild-ը՝ վկայակոչելով ավիավթարների հետաքննության ֆրանսիական բյուրոյի (BEA) զեկույցը, որում նշվում է, որ Լուբիցը ցանկացել է փոխել օդանավի ուղղությունը, սակայն ավտոպիլոտը շարունակել է աշխատանքը, եւ օդանավը կործանվել է։

 Պարբերականը նշում է, որ Լուբիցի վարքի պատճառները հայտնի չեն. նա վախեցե՞լ է, խուճապի մե՞ջ է հայտնվել, թե՞ ցանկացել է կանխել վթարը։

ВЕА ղեկավար Ռեմի Շուտին չի հավատում, որ օդաչուն իրոք ցանկացել է կանխել վթարը, փոխանցում է Gazeta-ն։