Աֆղանստանի անվտանգության ուժերը հատուկ գործողության ժամանակ առնվազն 35 թալիբների են ոչնչացրել՝ ազատագրելով դեռեւս փետրվարին երկրի նահանգներից մեկում գերեվարված ավտոբուսի ուղեւորներին: Այս մասին հաղորդում է Tolo News հեռուստաալիքը:

Փետրվարի վերջին զինված անձինք Զաբուլ նահանգում հարձակվել եռւ առեւանգել էին 30 ուղեւորների: Միջադեպը տեղի էր ունեցել Գերատ եւ Քաբուլ քաղաքներն իրար կապող ճանապարհինմ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Զաբուլի նահանգապետ Աշրաֆ Նասիրին հայտարարել է, որ գրոհայիններն սպանվել են Հակի շրջանում, եւս 25 թալիբներ վիրավորվել են:

Առեւանգված ուղեւորների որոնման գործողությունն սկսվել է երկու օր առաջ: ներկայումս այն շարունակվում է: Խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկություններ չկան: