Ամերիկյան Օքլահոմայի նահանգում հզոր տորնադոյի հետեւանքով ազատության մեջ են հայտնվել մի քանի վագրեր ու այլ կենդանիներ, որոնք պահվում էին «Վագրե սաֆարի» կենդանաբանական այգում, հաղորդում է The Guardian-ը:
Նահանգի մայրաքաղաքից 48 կմ հեռավորության վրա գտնվող Թաթլ քաղաքի ոստիկանության ղեկավարը հաստատել է մի քանի վագրերի եւ այլ կենդանիների կորսւտը կենդանաբանական այգուց եւ խնդրել տեղի բնակիչներին չլքել իրենց տները, հաղորդում է Gazeta-ն:
Twitter-ի օգտատերերն արձագանքել են տեղի ունեցածին եւ նոր հատուկ հեշթեգ են ստեղծել՝ #tigernado: Այս պահին գազաններին հաջողվել է վերադարձնել կենդանաբանական այգու տարածք:





























