Ընթացակարգային անփութության պատճառով Բելգիայի Նիվել քաղաքի վճռաբեկ դատարանը որոշել է անօրինական ճանաչել Աբդուլլահ Սաադի կալանքը, որին մեղադրում են իր կնոջ ու 13-ամյա աղջկա սպանության մեջ, գրում է La Derniere Heure-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ առաջին ատյանի դատարանում, որը մարտի 11-ին գործը հանձնել էր երդվյալներին, ուղղակի մոռացել էին ձեւակերպել մեղադրյալին անհապաղ կալանավորելու որոշումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այսպիսով՝ վճռաբեկ դատարանը, փաստաբանի բողոքի ուսումնասիրության ժամանակ հայտնաբերելով անփութությունը, ստիպված էր որոշել, որ Սաադը այդ ողջ ընթացքում բանտում է անցկացրել անօրինական հիմունքներով եւ ենթակա է կալանքից ազատման։ Հանցագործության դրդապատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։





























