Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանույթան ժխտման քաղաքականության հետ կապված եւ նոր քաղաքականություն որդեգրելու համար հանդիպել է թուրք գիտնականների եւ պաշտոնյաների հետ եւ լսել նրանց կարծիքները:
Թուրքական Ինտերնետհաբեր կայքի փոխանցմամբ՝ պատմաբաններից մեկը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպման ժամանակ հայտարարել է, թե նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը սխալ է արել, որ ժամանակին մեկնել է Հայաստան՝ հայերի ձեռքը հաղթաթուղթ տալով:
Մոտ երեք ժամ տեւած փակ հանդիպման ժամանակ Էրդողանը խոսել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ցեղասպանություն բառն ասելու թեմային՝ նշելով, որ խոսել է Պուտինի հետ եւ անհանգստություն հայտնել՝ չբացառելով Մոսկվայում Թուրքիայի դեսպանին հետ կանչելու տարբերակը:





























