ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ձինպինը բանակցությունների ավարտին ԵՏՄ եւ Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտու նախագծերի իրականացումը միավորելու գործում համագործակցության մասին համատեղ հայտարարություն կստորագրեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Պուտինն ու Սի Ձինպինը կստորագրեն  նաեւ համապարփակ գործընկերության խորացման մասին համատեղ հայտարարություն։