Ծագումով թուրք գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը ներկայացվել է Գերմանական կինոմրցանակ-2015 հեղինակավոր մրցանակին։ Մրցանակաբաշխությունը կկայանա հունիսի 19-ին Բեռլինում։

Գերմանական կինոմրցանակը 3 մլն եվրո գնահատվող պարգեւով մրցանակաբաշխություն է, որը հովանավորում է Մշակույթի եւ մեդիայի դաշնային կառավարությունը։ Հաղթողին կորոշեն Գերմանական կինոակադեմիայի 1600 անդամները։ Այս մասին տեղեկացնում է NDR հեռուստաընկերությունը։