ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի նախագահներին, ինչպես նաեւ Վրաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիներին Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Շնորհավորական ուղերձում ասված է, որ Մեծ Հաղթանակը ազգերի ընդհանուր, անգին նվաճումն էր, եւ այսօր մեր պարտքն է սրբորեն պահպանել մարտերում ընկած հերոսների հիշատակը եւ թույլ չտալ անցյալի ողբերգական իրադարձությունների կրկնությունը։
Վլադիմիր Պուտինը խնդրել է երախտիքի խոսքեր փոխանցել նշված երկրներում բնակվող պատերազմի վետերաններին եւ նրանց առողջություն ու երկարակեցություն մաղթել։





























