Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը պետք է ձեւավորվեն այլկերպ, քան հիմա է: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել մելքումյանը:

Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն միանշանակ դեմ է սակագնի բարձրացմանը: «Անհրաժեշտ է այլ բան՝ արմատապես փոխել սակագնի հաշվարման մեթոդը, իսկ դա նշանակում է, որ իրավաբանական անձանց համար սակագինը պետք է ձեւավորվի ոչ թե սպառած էլեկտրաէներգիայի ծավալով, այլ հզորության համար վճարով»,-ասել է պատգամավորը:

«Խոշոր ընկերությունները ոչ միշտ են օգտագործում ցանցի հայտարարված հզորությունները: Իսկ դրանք կապված են ծախսերի հետ: Ստացվում է, որ այդ ծախսերը պետք է կրի սպառողը, հետեւաբար, ընկերությունները պետք է վճարեն, որպեսզի ստանան այնքան, որքան հայտարարել են: Դա թույլ կտա ռացիոնալ բաշխել էլեկտրաէներգիան եւ համակարգն ավելի արդյունավետ կդարձնի»,-ընդգծել է Մելքումյանը: