«Արդշինբանկ» ՓԲԸ «Աբովյան» մասնաճյուղի վերաբացման արարողությունը տեղի ունեցավ ս.թ. մայիսի 7-ին քաղաք Աբովյան, Օգոստոսի 23 փողոց 1/2 հասցեով:

«Արդշինբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը շնորհավորեց մասնաճյուղի աշխատակիցներին, հաճախորդներին եւ հյուրերին մասնաճյուղի վերաբացման կապակցությամբ:

Նա մասնավորապես նշեց. «Աբովյան» նորացված մասնաճյուղի բացումը մասնաճյուղային ցանցի զարգացման եւ կատարելագործման ծրագրի հերթական քայլն է»:

Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի եւ սպասարկման գոտիների արդիականացման եւ լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաեւ մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է Բանկի ֆիրմային ոճին:

Նշենք, որ «Արդշինբանկ» ՓԲԸ իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների դիրքում: Ներկայումս Բանկի մասնաճյուղային ցանցն իր 55 մասնաճյուղերով խոշորագույններից է հանրապետությունում: