Թուրքիայի Անթալիա քաղաքում նախընտրական քարոզարշավ իրականացնող ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության կին անդամները հարձակման են ենթարկվել։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ CHP-ի կանանց թեւի անդամները նախընտրական քարոզչության աշխատանքների շրջանակում Անթալիայում տաղավար են տեղադրել, որի ժամանակ նրանց վրա է հարձակվել 35-ամյա մի տղամարդ։
Նշվում է, որ տղամարդը հարձակվել է կանանց տեղափոխող ավտոբուսի վարորդի վրա, որից հետո ծեծել է կանանց։





























